Ալբանիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 30-ը

Ալբանիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 30-ը: Վերջին տվյալներով, զոհվել է 31 մարդ:

Ալբանիայի Տիրանա մայրաքաղաքի մերձակայքում նոյեմբերի 26-ին տեղի էր ունեցել 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Աղետն ամենաշատը վնասել է առափնյա Դուրես քաղաքը:

Երկրաշարժի հետևանքով տուժել է 650 մարդ: Մինչ այժմ անհետ կորած է համարվում 20 անձ, 2500 մարդ ստիպված լքել է իր տունը:

Երեկ երեկոյան Ալբանիայում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 5,5 մագնիտուդ: