Ալբանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ - Կարծում եմ, որ որոշ առումներով Վրաստանը շատ առաջ է ԵՄ մյուս թեկնածու երկրներից, պետք է շնորհավորեմ Վրաստանին այս կապակցությամբ
Ալբանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ - Կարծում եմ, որ որոշ առումներով Վրաստանը շատ առաջ է ԵՄ մյուս թեկնածու երկրներից, պետք է շնորհավորեմ Վրաստանին այս կապակցությամբ

Կարծում եմ՝ որոշ առումներով Վրաստանը շատ առաջ է անցել Եվրամիության մյուս թեկնածու երկրներից,- այս մասին Վրաստանի և Արևմտյան Բալկանների երկրների միջխորհրդարանական համաժողովի շրջանակներում ասել է Ալբանիայի խորհրդարանի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Լավդրիմ Կրասը։

«Ինձ համար մեծ պատիվ է, որ Վրաստանի խորհրդարանը մեզ հրավիրել է կիսվելու եվրոպական ինտեգրման հետ կապված փորձով, որը փոքր ազգերի երազանքն է ոչ միայն Արևմտյան Բալկաններում, այլև Վրաստանում։ Կարծում եմ՝ լավ հնարավորություն էր այսօր բանակցությունների հետ կապված իմ փորձը կիսելու համար։ Անկեղծ ասած, որոշ առումներով, կարծում եմ, Վրաստանը շատ առաջ է ԵՄ մյուս թեկնածու երկրներից: Այնպես որ, պետք է նշեմ սա ու շնորհավորեմ Վրաստանին։

Մենք՝ Արեւմտյան Բալկանների վեց երկրները, որոնք միասին կանգնած ենք, հայտարարում ենք մեր լիակատար աջակցությունը Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումին։ Դա լավ կլինի ոչ միայն ձեր ժողովրդի համար, այլ ամենակարեւորը՝ լավ կլինի Եվրամիության համար՝ որպես միասնություն»,- ասել է Ալբանիայի խորհրդարանի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահը։