Ալբանիայի վարչապետը նախագահին մեղադրում է սահմանադրության խախտման մեջ
Ալբանիայի վարչապետը երկրի նախագահին մեղադրում է սահմանադրության խախտման մեջ: Կոնկրետ, նախագահը կառավարության կողմից առաջարկված թեկնածուին ներքին գործերի նախարարի պաշտոնին չի նշանակել:
Վարչապետ Էդի Ռաման խոսքով ելույթ է ունեցել խորհրդարանի արտակարգ նիստին, որտեղ քննարկել են ներքին գործերի նախկին նախարարի պաշտոնաթողության հարցը:
Նրա խոսքերով, նախագահ Իլոր Մետան ստեղծել է աննախադեպ իրավիճակ:
Ալբանիայի պատմության մեջ առաջին անգամ, նախագահը նախարարի նշանակման հրամանը չի ստորագրել:
Մետային նախագահ են ընտրել անցած տարի, իշխող սոցիալիստական կուսակցության աջակցությամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan