Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարում է, որ Եվրամիությունը խաբում է Ուկրաինային՝ կազմակերպությանը անդամակցելու հեռանկարի հարցում

12:31, 03.10.2026
Edi Rama, Prime Minister of Albania, speaks during a press conference following the EU-Albania Intergovernmental Conference in Brussels, Belgium, on May 26, 2026. (Photo by Daniel Gnap/NurPhoto via Getty Images)

Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի խոսքով՝ Եվրոմիությունը խաբում է Ուկրաինային՝ կազմակերպությանը անդամակցելու հեռանկարի հարցում: Տեղեկությունը «Welt»-ին հղումով տարածում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

Ալբանացի բարձրաստիճան պաշտոնյան Եվրոմիությանը քննադատում է նաև Ուկրաինայի՝ միությանն անդամակցության բանակցությունների նկատմամբ ցուցաբերած մոտեցման համար: Էդի Ռամայի խոսքով՝ Ուկրաինայի թեմայով ելքը նրան հենց հիմա բանակցություններում ներգրավելն է:

Ալբանիայի վարչապետը հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինային բոլոր չափանիշները բավարարելու դեպքում անգամ ստանդարտ անդամակցության գործընթացով երբեք չեն ընդունի, և դա բոլորը գիտեն: Ռաման նաև նշել է, որ Արևմտյան Բալկանների երկրներից Եվրոմիությունը, հավանաբար, էլ ավելի մեծ ջանքեր կպահանջի, այնուամենայնիվ, նրանք դեռ ցանկանում են լինել Եվրոմիության մաս:

Նմանատիպ