Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը

14:40, 16.05.2025

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը։

Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ գագաթնաժողովին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրի հարաբերությունների, խաղաղության համաձայնագրի և այլ հարցերի շուրջ։ Երկու երկրների ղեկավարների առանձին հանդիպումից հետո նրանց միացել են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։

Նմանատիպ