Ալբանիայի և Վրաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպման հրապարակային ցուցադրության պատճառով Առաջին Հանրապետության հրապարակում կսահմանափակվի երթևեկությունը
Առաջին Հանրապետության հրապարակում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի Վրաստանի հավաքականի արտագնա հանդիպման հրապարակային ցուցադրությունը, ինչի պատճառով նշված հատվածում սահմանափակվելու է երթեւեկությունը։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Սեփական տեղեկությունների համաձայն՝ սահմանափակումը կգործի Ռուսթավելի պողոտա-Հանրապետության հրապարակ խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ և Մերաբ Կոստավա փողոց խաչմերուկ ճանապարհահատվածում սեպտեմբերի 9-ի ժամը 21:00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածում:
«Նշված ժամանակահատվածում Ռուսթավելի պողոտայից Կոստավայի փողոցի ուղղությամբ շարժվող մեքենաները կկարողանան շարժվել միայն Միխեիլ Ջավախիշվիլիի եւ Մերաբ Կոստավայի փողոցների ուղղությամբ։ Ջավախիշվիլի փողոցից շարժվող մեքենաները կշարժվեն Թբիլիսիի պետական համերգասրահի ուղղությամբ, իսկ Կոստավա փողոցից՝ միայն Ռուսթավելի պողոտայի եւ Ազատության հրապարակի ուղղությամբ։
Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, ապա N359 ավտոբուսը Վակեի ուղղությամբ շարժվելիս Ջավախիշվիլի փողոցից կշարժվի Կոստավա փողոց, այնուհետ կշարժվի սահմանված չվացուցակով։
Բեսիկի փողոցի ուղղությամբ շարժվելիս թիվ 457 միկրոավտոբուսը Ջավախիշվիլի փողոցից կշարժվի դեպի Ռևազ Թաբուկաշվիլի փողոց, Ռևազ Լաղիձեի փողոցով կմիանա Ռուսթավելի պողոտային, այնուհետև կշարունակի սահմանված չվացուցակը»,- հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։