Ալբանիայի արտաքին գործերի նախարարություն. Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում վրաց ժողովրդին, որը սգում է Շովի հանգստավայրում ավերիչ սողանքի հետևանքով զոհվածներին
Ալբանիայի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնում Վրաստանի Շով քաղաքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում վրաց ժողովրդին, որը սգում է Շովի հանգստավայրում ավերիչ սողանքի հետևանքով զոհվածներին։ Ալբանիան շուտափույթ ապաքինում է մաղթում բոլոր տուժածներին»,- ասված է Ալբանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Շովում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել. Այս պահին առկա տվյալներով զոհվել է 18 մարդ, աղետի գոտում որոնվում է 17 մարդ։
Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։