Ալբանացի պատգամավոր. Եվրամիություն մտնել ցանկացող երկրների համար կարևոր է ընդլայնման գործընթացի առաջնահերթությունը, չպետք է մոռանալ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը
Ալբանացի պատգամավոր. Եվրամիություն մտնել ցանկացող երկրների համար կարևոր է ընդլայնման գործընթացի առաջնահերթությունը, չպետք է մոռանալ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը

Կարևոր է առաջնահերթություն տալ ընդլայնման գործընթացին միանալ ցանկացող երկրների համար,- ասել է ալբանացի պատգամավոր Իորիդա Տաբակուն Մադրիդում, որտեղ ընթանում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների արտաքին հանձնաժողովի նախագահների ձևաչափով հանդիպումը։

Ալբանացի պատգամավորի խոսքով՝ իր երկրին անհրաժեշտ է առաջընթաց դեպի Եվրամիություն ճանապարհին։

«Իսպանիայի վերջին նախագահությունից 10 տարի անց մենք դեռ նույն իրավիճակն ունենք։ Ճիշտ է, սա արժանիքների վրա հիմնված գործընթաց է, սրանք բարեփոխումներ են մեր երկրների համար, սակայն մեզ առաջընթաց է պետք Ալբանիայի և Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի համար, ինչպես նաև վիզայի ազատականացում Կոսովոյի և նոր զարգացումների համար Չեռնոգորիայի, Սերբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի համար։ Նաև չպետք է մոռանալ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը»,- ասել է ալբանացի պատգամավորը։