Ալազանիի դաշտավայրում հայտնաբերվել են մ.թ.ա V-IV դարերի պալատի ավերակներ - Ազգային թանգարանը տարածում է լուսանկարներ
Վրաստանի ազգային թանգարանի միջազգային հնէաբանական փորձագիտական խումբն ավարտել է աշխատանքները Ալազանիի դաշտավայրում, Սիղնաղիի մունիցիպալիտետի Ջուգաանի գյուղում: Հնէաբանական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա V-IV դարերի պալատի ավերակներ: Տեղուկությունը տարածում է Վրաստանի ազգային թանգարանը:
Ազգային թանգարանի հնէաբանական թիմը Ալազանիի դաշտում երկրաֆիզիկական պեղումների արդյունքում մոտ մեկ հեկտարի վրա հայտնաբերել է, հավանաբար, այրված շինության ավերակներ:
Վրաց-գերմանական միջազգային հնէաբանական փորձագիտության ղեկավարն է – գերմանական կողմից դոկտոր Կայ Կանյուտը (Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանիի համալսարան), վրացական կողմից՝ Վրաստանի ազգային թանգարանի գիտական խորհրդատու Յուլոն Գագոշիձեն: