Alaska Airlines-ի մարդատար ինքնաթիռի միջադեպից հետո ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հրաման է արձակել ժամանակավորապես դադարեցնել 171 Boeing-ի շահագործումը
Alaska Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռի միջադեպից հետո ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հրաման է արձակել ժամանակավորապես դադարեցնել Boeing 737 Max 9 171 ինքնաթիռի շահագործումը։
Կարգավորող մարմնի փոխանցմամբ՝ «Բոյինգ»-ը ստուգումներ կանցնի։
Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ յուրաքանչյուր ինքնաթիռի ստուգումը կպահանջվի չորսից ութ ժամ:
Կարգավորող մարմնի որոշումը կհանգեցնի տասնյակ չվերթների չեղարկման։
«Ալյասկայի ավիաուղիներ»-ին պատկանող ուղեւորատար Boeing 737 Max 9 ինքնաթիռի թռիչքի ժամանակ պատուհանի հետ միասին պոկվել է մի հատված։ Վթարի պահին ինքնաթիռը, որում եղել է 177 մարդ, թռչում էր 4870 մետր բարձրության վրա։ Միջադեպի պատճառով նա վթարային վայրէջք է կատարել Օրեգոն նահանգում։