Ալան Գագլոև. Հարավային Օսեթիում և Աբխազիայում «երկրորդ ճակատ» բացելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչը Կիևի վարչակարգի հոգեվարքի հստակ նշան է
Հարավային Օսեթիում և Աբխազիայում «երկրորդ ճակատ» բացելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչը Կիևի վարչակարգի հոգեվարքի հստակ նշան է,- հայտարարել է օկուպացված Հարավային Օսեթիի ղեկավար Ալան Գագլոևը։
Խամաճիկ ռեժիմի ներկայացուցչի կարծիքով՝ ուկրաինական ֆաշիզմի գաղափարախոսությունն է հիմնական պատճառը, որ Ուկրաինայում այժմ կռվում են հազարավոր օսեր։
«Երբ ճակատում ձախողմանը հաջորդում է ձախողում, նրանք խելագարվում են և փորձում են ամբողջ աշխարհը ներքաշել իրենց արկածների մեջ»,- ասել է Ալան Գագլոևը։