Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են
Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում հրաձգության հետեւանքով չորս մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին «Բի-Բի-Սի»-ն տեղեկություն է տարածում՝ հիմնվելով տեղական աղբյուրի վրա։
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել են երկու տղամարդ և մեկ կին, որոնք տեղում մահացել են։ Եվս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում։
Այժմ հետախույզները փորձում են պարզել՝ կրակոցները եղել են շարժվող մեքենայից, թե հանցագործը եղել է ոտքով:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ փրկարար ծառայությունները դեպքի վայրից ութ հոգու տեղափոխել են հիվանդանոցներ, իսկ մյուսներն ինքնուրույն են գնացել բուժհաստատություն։
Ոստիկանության տվյալներով՝ առնվազն չորս տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Իրավապահները դեռ փնտրում են մեղավորին։