UFC on FOX 31-ում տեղի ունեցած հինգ ռաունդից կայացած լարված պայքարում Քևին Լիին պարտության մատնելուց հետո, Ալ Յակինտան ցանկանում է կռվել Քոնոր Մակգրեգորի հետ:
«Եթե Քոնորը գտնում է, որ նա կստանա հակահանդիպում Հաբիբի հետ, մինչ կհանդիպի ինձ, հավաստիացնում եմ ձեզ դա անփութություն է: Ես եմ այն մարդը, ում նա պետք է պարտության մատնի մինչ Հաբիբի հետ հանդիպումը»,-հայտարարել է Յակինտան, ով ապրիլին պարտվել է Նուրմագոմեդովի մոտ:
Յակինտան իր թվիթերի էջին տեղադրել է լուսանկար, որտեղ նա կանգնած է ԱՄՆ-ի դրոշի ֆոնի վրա և արել է պարզ գրառում ՝ «Քոնոր»:
Հեղինակ -
Edgar Barsegyan