Ակումբներից մեկում թմրանյութ էր վաճառում անվտանգության աշխատակիցը, որը հաստատում է կապը թմրանյութ իրացնողի և ակումբի միջև. Գախարիա
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան խորհրդարանի լիագումար նսիտին խոսքով ելույթ ունենալիս զրուցել է մայիսի 12-ին Թբիլիսիի ակումբներում անցկացված հատուկ գործողության մասին:
Գիորգի Գախարիան հատուկ գործողության մասնակից ոստիկաններին շնորհակալություն է հայտնել և նշել, որ իրավասությունների չարաշահման որևէ դեպք չի գրանցվել:
«Այն դեպքում, եթե նման օրինակներ ներկայացված լինեն, մենք կունենանք համապատասխան արձագանք: Միջոցառմանը նախորդել է եռամսյա քննչական գործողություններ, որի արդյունքում միանշանակ փաստերով ապացուցվել է, որ ակումբներում պարբերաբար վաճառվում էր թմրանյութ»,- հայտարարել է նախարարը:
Նրա խոսքով, ոչ մի ակումբում, որտեղ իրավապահները չունեին հավաստի տեղեկություն, որ ակումբի ներսում իրագործվել են ստուգիչ գնումներ, որևէ տիպի միջոցառում չի անցկացվել:
«Ակումբներից մեկում թմրանյութ էր վաճառում անվտանգության աշխատակիցը, որը հաստատում է կապը թմրանյութ իրացնողի և ակումբի միջև»,- նշել է Գախարիան:
Ինչ վերաբերում է ակումբներ մուտք գործելու ձևին, նախարարը նշել է, եթե հատուկ գործողության ձևի մասին կան հարցեր, նա պատրաստ է պատասխանել:
«Ներքուստ ունենք հավատ, որ ճիշտ ենք վարվել և առավելագույնս պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները»,- հայտարարել է Գախարիան:
ՆԳ նախարարը պատգամավորներին է ներկայացրել տեսագրություն, որտեղ երևում է թմրանյութ գնելու փաստը: