«Ակտուալ Մեդիա» հասարակական կազմակերպության լրագրողական դասընթացի ներկայացուցիչներն այցելել են Վրաստանի Առաջին ալիք
Վրաստանի Առաջին ալիք են այցելել «Ակտուալ Մեդիա» հասարակական կազմակերպության լրագրության դասընթացի ներկայացուցիչները։ Տեղում նրանք ծանոթացել են հեռուստատեսության գործունեությանը և ալիքով հեռարձակվող ադրբեջանալեզու լուրերի աշխատանքի առանձնահատկություններին։ Նրանք եղել են նաև հեռուստաալիքի նյուս-ռումում և ծանոթացել լրագրողների գործունեությանը։
«Ակտուալ Մեդիա» հասարակական կազմակերպությունն անցկացնում է լրագրողական երրորդ դասընթացը, որի նպատակն է զարգացնել էթնիկ ադրբեջանցի երիտասարդների լրագրողական կողմը և նպաստել նրանց քաղաքացիական ինտեգրմանը։
Ինչպես նշել է Վրաստանի Առաջին ալիքի «Բազմերանգ Վրաստան» խմբի ղեկավար Ռամիլիա Ալիևան, տարածաշրջանային լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը, համագործակցությունը և աջակցությունը շատ կարևոր հարց է Հանրային հեռարձակողի համար։
«Այսօր Հանրային հեռարձակողում են մառնեուլցի երիտասարդները, ովքեր ավարտել են լրագրողական նախնական դասընթացները Մառնեուլիի տեղական լրատվամիջոցներում։ Նրանք ցանկանում էին գործնականում տեսնել լրագրողների ու հեռուստատեսության աշխատանքը»,- ասել է Ռամիլիա Ալիեւան։