Ակտիվիստները մեղադրում են Իրանի բարոյականության ոստիկանությանը 16-ամյա աղջկա վրա հարձակվելու մեջ, մինչդեռ Իրանի իշխանությունները ասում են, որ Թեհրանի մետրոյում կոմայի մեջ ընկած աղջկա մոտ հաստատվել է «ուղեղային մահ»
Ակտիվիստները մեղադրում են Իրանի բարոյականության ոստիկանությանը 16-ամյա աղջկա վրա հարձակվելու մեջ, մինչդեռ Իրանի իշխանությունները ասում են, որ Թեհրանի մետրոյում կոմայի մեջ ընկած աղջկա մոտ հաստատվել է «ուղեղային մահ»

Իրանի իշխանությունները հայտնում են, որ Թեհրանի մետրոյում կոմայի մեջ ընկած աղջկա մոտ «ուղեղային մահ» են ախտորոշվել։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

«BBC»-ն գրում է, որ հոկտեմբերի 1-ին Թեհրանի մետրոյում 16-ամյա Արմիտա Գերավանդին անգիտակից ընկել է։

Մինչդեռ, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, ակտիվիստները մեղադրել են Իրանի բարոյականության ոստիկանությանը՝ առանց հիջաբի շրջելու համար աղջկա վրա հարձակվելու մեջ, թեև պաշտոնյաները հերքում են մեղադրանքները՝ ասելով, որ աղջիկը պարզապես կորցրել է ուշքը:

Իրանցի ակտիվիստները զուգահեռ են անցկացնում մեկ տարի առաջ մահացած Մահսա Ամինի հետ։ Ականատեսները պատմում են, որ նրան ծեծի են ենթարկել ոստիկանները։

Իրանի պետական ​​լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է, որ 16-ամյա Արմիտա Գերավանդին առանց գլխաշորի երկու աղջիկների հետ նստում է մետրոյի վագոն, իսկ մի քանի րոպե անց աղջիկներից մեկը դուրս է գալիս գնացքից և կռանում։ Դրանից հետո կադրերում երեւում է, որ Արմիտան ու մի քանի ուղեւորներ անգիտակից վիճակում դուրս են բերվում ու հրվում հարթակի վրա։ «Բի-Բի-Սի»-ն նշում է, որ իրանական լրատվամիջոցները չեն հրապարակել ո՛չ գնացքի ինտերիերը, ո՛չ կայարանի մուտքի կադրերը։ Թեհրանի մետրոպոլիտենի տնօրենը հերքել է ֆիզիկական կամ բանավոր կոնֆլիկտը։

Իրանի իշխանությունները հայտնել են, որ Թեհրանի մետրոյում կոմայի մեջ ընկած աղջկա մոտ «ուղեղային մահ» են ախտորոշվել: