Ակտիվ լինենք, ձեռքից բաց չթողնենք պատմական պահը, քանի որ հետագայում բոլոր կամաչենք. Գիգի ՈՒգուլավա
«Եվրոպական Վրաստանի» Զուգդիդիի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու, Գիգի Ուգուլավան ընտրողներին ակտիվության կոչ է արել:
Ուգուլավայի հայտարարությամբ, իշխանությունները դիմել են բռնության, որի կանխարգելումն քաղաքացիների կողմից ակտիվությունն է:
«Ընկերներ, ես ուզում եմ ձեզ ակտիվության կոչ անել: Հիմա մենք ամեն գործ պետք է հետաձգենք, քանի որ մեր երկրի համար պատմական, շրջադարձային պահ է: Մենք տեսնում ենք, որ իշխանությունները դիմել են ուղղակի բռնության: Այս բռնությունը կասեցնելու միակ միջոցը քաղաքացիների ակտիվությունն է, քանի որ երբ շատ մարդիկ լինեն, այդ անհասկանալի, «խայտառակ» մարդկանցից ոչ մեկը, որոնց կառավարությունը դուրս է բերել փողոցումև որոնք ցրում են խաղաղ ընդդիմությանը, չի համարձակվի ոչինչ անել: Ես տեսել եմ շատ մկաններով տղամարդկանց, ովքեր դողում են մարդկանց առաջ: Ուստի հետաձգեք բոլոր գործերը ընկերներ, դրանից մեծ ոչինչ չի կարող լինել: Սա շրջադարձային պահ է, պատմական պահ: Եթե ուզում ենք որ մենք ղեկավարենք կովիդը և չլինենք ճահճի մեջ, որն այսօր ունենք համավարակի դեմ պայքարում, եթե ուզում ենք բարելավել քրեկան իրավիճակը, և ոչ թե այս հանցագործը, ով այսօր գողանում է մեր ընտրությունը, եթե ուզում ենք ունենալ աշխատանք և ոչ թե տնտեսական ճգնաժամը, որը մեզ բերել է միլիարդատիրոջ իշխանությունը, մենք պետք է փոխենք իրավիճակը: Մի վախեցեք փոփոխություններից: Փոփոխությունը հույսի, ապագայի հանդեպ նախապայման է, քանի որ եթե փոփոխություն չլինի, մենք բոլորս միասին վատ վիճակում կլինենք և այլևս նշանակություն չունի, թե ով ում կողմ է, մենք բոլորս նույն ճահճի մեջ կլինենք: Մեր երկիրը գտնվում է շատ մեծ, պատմական խաչմերուկում: Ուստի եկեք ակտիվ լինենք»,- հայտարարել է Գիգի Ուգուլավան:
Նա հատկապես դիմել է «Եվրոպական Վրաստանի» աջակիցներին ու զուգդիդցիներին:
«Դուրս եկեք, մի ծուլացեք, հետաձգեք բոլոր գործերը: Ցանկանում եմ դիմել հատկապես Զուգդիդիի բնակչությանը, մնացել է մոտ երկու ժամ, և դուք հնարավորություն ունեք վերադարձնել այն ինչ ձեզանից խլել է Իվանիշվիլին, այդ չկառուցված նավահանգիստը և դադարեցված շինարարությունը, որպեսզի քաղաքին վերադարձնեք ինքնակառավարման կարգավիճակը: Բաց մի թողեք այս պատմական պահը: Այդ դեպքում մենք իսկապես ամաչելու ենք, մենք կարող ենք կարոտել այս պատմական պահը: Եկեք վերջ տանք այս կառավարական գերիշխանությանը և երկիրը տեղափոխենք այնպիսի կառավարման, որտեղ կառավարությունը ծառա է. Գալիս է, ծառայում է ձեզ և հեռանում», – հայտարարել է Գիգի Ուգուլավան: