Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սահմանել է առաջին դասարանցիների գրանցման ժամմկետը և պայմանները։ Այդ մասին տեղեկություն է տարածում ԿԳՆ-ն։
«Առաջին փուլ՝ հաշվառման առաջին փուլում՝ 2022 թվականի մարտի 15-ից մարտի 26-ը, դպրոցներում կգրանցվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։ Առաջին փուլում ընդունվող երեխաների ծնողները պետք է դիմեն նախընտրած հանրակրթական դպրոց։ Դպրոցի տնօրինությունը երեխային կգրանցի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS): Կրթության առանձնահատուկ կարիքը հաստատելու համար ծնողը դպրոցում լրացնում է համապատասխան դիմում-հայտը, որից հետո երեխան գնահատվում է բազմամասնագիտական թիմի կողմից և որոշվում է նրա կրթական կարիքը։ Կրթության առանձնահատուկ անհրաժեշտության հաստատման դեպքում դպրոցը համապատասխան փաստաթղթերի հիման վրա կապահովի աշակերտի ընդգրկումը»,- նշել են գերատեսչությունում։
Ըստ կրթության նախարարության՝ գրանցված երեխաների համար փաստաթղթերի ներկայացման ժամկետն է 2022 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 29-ը։
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտ կարող է համարվել երեխան, որն ունի՝ ա) ֆիզիկական հաշմանդամություն բ) ինտելեկտուալ զարգացման խանգարում գ) սովորելու ունակության խանգարում դ) զգայական զարգացման խանգարումներ (լսողություն և (կամ) տեսողություն) ե) խոսքի զարգացման խանգարում զ) վարքային և հուզական խանգարումներ է) երկարատև հոսպիտալացման անհրաժեշտություն ը) սոցիալական գործոններով պայմանավորված ուսուցման դժվարություններ, որոնց պատճառով այն չի կարողանում բավարարել ազգային ուսումնական պլանի պահանջները թ) աուտիզմի սպեկտր ունեցող:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաների ծնողները հաջորդ փուլում կկարողանան գրանցել իրենց երեխաներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկրորդ փուլ – Երկրորդ փուլում գրանցվելը հնարավոր կլինի մայիսի 2-ից մինչև մայիսի 13-ը, և դպրոցում կգրանցվեն այն երեխաները, որոնց՝ ա) քույր-եղբայրները սովորում են նույն դպրոցում բ) ծնողը/խնամակալը տվյալ հանրակրթական դպրոցի աշխատող է գ) ընտանիքի երկու և ավելի երեխաներ միաժամանակ մտնում են առաջին դասարան: Այս փուլում գրանցումը իրականացվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից հանրակրթական դպրոցներում ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման հիման վրա: Գրանցումն ապահովում է հանրակրթական դպրոցը։
Երրորդ փուլը՝ համընդհանուր գրանցումը, կմեկնարկի մայիսի 17-ին և կտևի մինչև հունիսի 8-ը։
Գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ register.emis.ge պաշտոնական կայքում։ Գրանցումը տրամադրվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտի գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն հունիսի 13-ից հունիսի 24-ը։ Փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի։
Չորրորդ փուլը դպրոցներում կիրականացվի հունիսի 28-ից հուլիսի 12-ը։ Այն աշակերտները, ովքեր չեն գրանցվել առաջին, երկրորդ և երրորդ փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել գրանցումը, կգրանցվեն այս փուլում թափուր կամ ազատված թափուր տեղերի համար:
Գերատեսչության տվյալներով՝ չորրորդ փուլում աշակերտի գրանցումն իրականացվում է հանրակրթական դպրոցի կողմից՝ ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։
Առաջին դասարան ընդունվող փաստաթղթերն են՝ աշակերտի օրինական ներկայացուցչի դիմումը, որը պետք է պարունակի տվյալներ օրինական ներկայացուցչի բնակության վայրի և հեռախոսահամարի մասին, աշակերտի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում բնակության փաստաթղթի պատճենը (եթե այդպիսիք կան):
2022-2023 ուսումնական տարվա համար դպրոցներում կարող են գրանցվել երեխաները, ովքեր 6 տարեկան են դառնում մինչև սեպտեմբերի 15-ը։
Նախարարությունը հորդորում է ծնողներին ուշադիր ուսումնասիրել գրանցման պայմանները, որպեսզի իրենց երեխան կարողանա ժամանակին և սահուն ընդունվել դպրոց։