«Աքսիոս». ԱՄՆ-ն Ուկրաինային խնդրել է չհարվածել Ռուսաստանին, քանի դեռ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը գտնվում է Մոսկվայում

21:22, 25.08.2026
ԱՄՆ-ն Ուկրաինային խնդրել է չհարվածել Ռուսաստանին, քանի դեռ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռաթքլիֆը գտնվում է Մոսկվայում, – այս մասին գրում է «Աքսիոսը»:
Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ Ռաթքլիֆի այցից առաջ ԱՄՆ-ն Ուկրաինային տեղեկացրել է, որ բարձրաստիճան պատվիրակություն է մեկնում Մոսկվա, և խնդրել է ժամանակավորապես դադարեցնել հարձակումը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին անգամ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենն անձամբ Ռուսաստան էր այցելել 2021 թվականի նոյեմբերին:
Ավելի վեր հայտնի էր դարձել, որ ԿՀՎ ղեկավար Ջոն Ռաթքլիֆը գտնվում է Մոսկվայում: Ինչպես գրում է մամուլը, անհայտ է, թե կոնկրետ ում հետ և ինչ հարցի շուրջ է հանդիպում անցկացնում հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան:
Բացի այդ, Flightradar24-ի տվյալներով՝ այսօր ԱՄՆ Ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ռազմատրանսպորտային ինքնաթիռն օդ է բարձրացել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ավիաբազայից, այնուհետև կանգ առել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, իսկ վերջում վայրէջք կատարել Մոսկվայում:

Նմանատիպ