Աքսիոս. ԱՄՆ-ն Իրանին 24 ժամ է տվել, որպեսզի հրապարակավ հրաժարվի Հորմուզի նեղուցում իրականացվող հարձակումներից

13:55, 11.07.2026

ԱՄՆ-ն Իրանին 24 ժամ է տվել, որպեսզի հրապարակավ հրաժարվի Հորմուզի նեղուցում իրականացվող հարձակումներից,– այս մասին գրում է «Աքսիոս»-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Պաշտոնական անձանց հայտարարությամբ՝ այս նախազգուշացումը իրանական կողմին է փոխանցվել ուղղակի և տարածաշրջանային միջնորդների միջոցով։

ԱՄՆ վարչակազմը հայտարարում է, որ Իրանը խախտել է երեք շաբաթ առաջ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և Հորմուզի նեղուցում բազմիցս կրակ է բացել քաղաքացիական նավերի ուղղությամբ։ Նրանց խոսքով՝ Իրանի գործողությունները կասկածի տակ են դնում այն, որ Թեհրանը պատրաստ չէ ընդունել միջուկային համաձայնագրի պայմանները։

Ի գիտություն՝ ԱՄՆ-ն և Իրանը հունիսի 17-ին Իսլամաբադում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն էր ավարտել երկրների միջև պատերազմի ակտիվ փուլը։ Պակիստանի միջնորդությամբ պատրաստված փաստաթուղթը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում, Իրանի դեմ ամերիկյան ծովային շրջափակման չեղարկում, ազատ նավագնացության վերականգնում և մշտական համաձայնագրի մշակման համար 60-օրյա ժամանակահատվածի մեկնարկ։ Սակայն հուլիսի սկզբի դրությամբ իրանական ուժերը վերսկսել են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի ռմբակոծությունը։ Հուլիսի 7-8-ին ամերիկյան ուժերը, ի պատասխան երեք առևտրային նավերի ռմբակոծության, Իրանում տասնյակ ռազմական օբյեկտներ են ռմբակոծել։

Նմանատիպ