Ակցիայի հետևանքով տուժած բոլոր անձինք արդեն դուրս են գրվել «Կովկասյան բժշկական կենտրոնից», «Բոկերիա կլինիկայում» մնում են երկու տուժած, որոնց վիճակը կայուն է
Ռուսթավելի պողոտայում հանրահավաքի ժամանակ տուժած բոլոր քաղաքացիները, ովքեր տեղափոխվել են «Կովկասյան բժշկական կենտրոն», արդեն դուրս են գրվել կլինիկայից։
Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են կլինիկայից։
Ինչ վերաբերում է «Բոկերիա կլինիկա» ընդունված եւս երկու տուժածներին, նրանք դեռ բուժհաստատությունում են՝ նյարդաբանական բաժանմունքում։ Ինչպես պարզաբանում են կլինիկայում, նրանց վիճակը կայուն է։