Ականատեսների խոսքով, Քինձմարաուլիի նրբանցքում «Վրաստանի բանկ»-ի վրա հարձակվել է երկու զինված անձ
Թբիիսիում, Քինձմարաուլիի նրբանցքում գտնվող «Վրաստանի բանկի» էքսպրես-մասնաճյուղը թալանել է երկու զինված անձ: Այդ մասին Առաջին ալիքի լրագրողին են հայտնել ականատեսները:
Ինչպես պատմում են ականատեսները, մոտ մեկ ժամ առաջ, ավազակները բանկից տարել են գումար:
ՆԳՆ-ում հայտարարում են, որ տեղի ունեցածի կապակցությամբ հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 179-րդ հոդվածով: