Ակակի Մինաշվիլի. Եթե «Վրացական երազանքի» կողմից մեր պահանջների ու գերակա խնդիրների հարցում փոխզիջում չլինի, նշանակում է՝ համաձայնություն չի ձեռք բերվի
Ակակի Մինաշվիլի. Եթե «Վրացական երազանքի» կողմից մեր պահանջների ու գերակա խնդիրների հարցում փոխզիջում չլինի, նշանակում է՝ համաձայնություն չի ձեռք բերվի

Ըստ «Միացյալ ազգային շարժման» անդամ Ակակի Մինաշվիլիի, եթե «Վրացական երազանքը» չզիջի իրենց պահանջների ու գերակա խնդիրների հարցում, դա կլինի քայլ ընդդեմ Եվրոպայի, և համաձայնություն ձեռք չի բերվի:

«Եթե «Վրացական երազանքի» կողմից մեր պահանջների ու գերակա խնդիրների հարցում փոխզիջում չլինի, ապա դա նշանակում է, որ «Վրացական երազանքը» դեմ է գնացել Եվրոպային, նշանակում է՝ համաձայնություն չի ձեռք բերվի: Մենք շատ կոպիտ հայտարարություններ ենք լսել իշխանությունից, Բրյուսելում վարչապետից, ինչպես նաև Կոբախիձեի և Թալակվաձեի հայտարարությունները: Նրանք ասացին, որ ընտրություններ չեն լինի, և ոչ մի քաղբանտարկյալ չի ազատվի: Այս պարագայում մեր դիրքորոշումն այն է, որ եթե Նիկա Մելիան, որը պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, Գիորգի Ռուրուան, քաղբանտարկյալները չեն ազատվի, եթե չլինեն արտահերթ ընտրություններ, որոնք այս ճգնաժամի կարգավորման ուղին են, ոչ մի համաձայնություն չի կարող լինել», – ասաց Ակակի Մինաշվիլին ԵՄ գրասենյակում, որտեղ պետք է սկսվի իշխանության և ընդդիմության համատեղ հանդիպումը: