Ակակի Բոբոխիձեն ջուր է լցրել ռուս պատգամավորների վրա
Ակակի Բոբոխիձեն ջուր է լցրել ռուս պատգամավորների վրա

Որտեղ է Աբխազիան, որտեղ է Սամաչաբլոն, հեռացեք այս երկրից,-այսպես է դիմել Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճից «եվրոպական Վրաստանի» անդամ Ակակի Բոբոխիձեն ռուս պատգամավորներին, որոնք մասնակցում էին ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր նստաշրջանին:

Բոբոխիձեն ի նշան բողոքի ջուր է լցրել նրանց վրա:

«Եվրոպական Վրաստանի» անդամները բողոքել են Վրաստանում նստաշրջանի անցկացման, ինչպես նաև դրան մասնակցության նպատակով Վրաստան Սերգեյ Գավրիլովի այցի և նրա կողմից նստաշրջանը վարելու դեմ:

Թբիլիսիում ընթանում է ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանը: Նստաշրջանը, որը երեկ բացվել է պետական արարողությունների պալատում, շարունակվել է այսօր խորհրդարանի նիստերի դահլիճում: Խորհրդարանի նախագահի համար հատկացված տեղից պատվիրակներին դիմել է վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի դումայի պատգամավոր, Սերգեյ Գավրիլովը: