Աջարիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 125 դեպք, ապաքինվել է 120 պացիենտ

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, Աջարիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 120 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 32 081:

Գերատեսչության փոխանցմամբ, շրջանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի 125 դեպք է արձանագրվել:

Բացի այդ, բուժման փուլում գտնվող պացիենտներից 22-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Աջարիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն, այս պահի դրությամբ, կլինիկայում բուժում է ստանում 366 պացիենտ, կովիդ-հյուրանոցոմ – 248, առցանց-կլինիկայում՝ 86:

Աջարիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մեկ պացիենտ է մահացել Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում: