Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, շրջանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 94 պացիենտ և արձանագրվել վարակի 64 նոր դեպք: Նրանց փոխանցմամբ, Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում վերջին մեկ օրում մահացել է մեկ պացիենտ:
«Ծայրահեղ ծանր վիճակում արհեստական շնչառության սարքին է միացված 21 պացիենտ: Կլինիկայում բուժում է ստանում 371 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 262-ը, առցանց-կլինիկայում՝ 895-ը: Մինչ այդ շրջանում վարակից ապաքինվել է 31 961 պացիենտ»,- նշված է Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկության մեջ: