Աջարիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 220 պացիենտ

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, շրջանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 220 պացիենտ:

Բացի այդ, շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 78 նոր դեպք: Ծայրահեղ ծանր վիճակում արհեստական շնչառության սարքին է միացված 28 պացիենտ:

Կլինիկայում բուժում է ստանում 415 մարդ, կովիդ-հյուրանոցում՝ 335-ը, առցանց-կլինիկայում՝ 1 140 մարդ:

Նախարարության փոխանցմամբ, այսօր կլինիկայից դուրս է գրվել 64 պացիենտ:

Շրջանում կորոնավիրուսից ապաքինվել է ընդհանուր 31 398 պացիենտ: