Աջարիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 194 պացիենտ
Աջարիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 194 պացիենտ

Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեի հայտարարությամբ, Աջարիայի շրջանում համաճարակային իրավիճակը վերահսկվում է:

«Իրավիճակը բացարձակապես վերահսկվում է, կլինիկայում ունենք 70 ազատ տեղ, հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում ավելացել է 20 տեղ և ինտենսիվ թերապիայի տեսանկյունից կարող ենք բուժել 45 պացիենտի»,- հայտարարել է Նինո Նիժարաձեն:

Ինչ վերաբերում է Աջարիայում վերջին 24 ժամվա վիճակագրությանը, մահացել է մեկ, ապաքինվել՝ 194, վարակվել՝ 241 մարդ:

Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեի հայտարարությամբ, նոր արձանագրությամբ, շրջանում ապաքինվել է 1300 անձ: Վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 2100: Նրանցից 515-ը՝ ստացիոնարում, 900-ը՝ կովիդ-հյուրանոցներում, ավելի քան 700-ը՝ տանը: