Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 94 նոր դեպք, ապաքինվել է 132 պացիենտ
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, շրջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 94 նոր դեպք, ապաքինվել է 132 պացիենտ:
Նրանց փոխանցմամբ, կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 33 053:
Գերատեսչության տվյալների համաձայն, կլինիկայից դուրս է գրվել 45 պացիենտ: Բուժման փուլում գտնվող պացիենտներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Բացի այդ, գերատեսչության փոխանցմամբ, այս փուլում կլինիկայում բուժում է ստանում 352 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 314, իսկ առցանց-կլինիկայում՝ 636 մարդ: