Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, ապաքինվել է 22 պացիենտ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 35 740:
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, կլինիկայից դուրս է գրվել 11 պացիենտ:
Բացի այդ, գերատեսչության փոխանցմամբ, բուժման փուլում գտնվող պացիենտներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:
Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, կլինիկայում բուժվում է 11, կովիդ-հյուրանոցում՝ 14, առցանց-կլինիկայում՝ 78 պացիենտ: