Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, ապաքինվել է 290 պացիենտ

Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, ապաքինվել է 290 պացիենտ: Աջարիայի առողջապահության փոխանցմամբ, շրջանում կորոավիրուսից ապաքինվել է 29 586 պացիենտ:

Բացի այդ, Աջարիայում պահպանվում է վարակի նվազման դինամիկան: Արդյունքում վարակակիրների ընդհանուր թիվը նվազել է 3 108-ով:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, 603 պացիենտ բուժում է ստանում կլինիկաներում, 630-ը՝ կովիդ-կլինիկաներում, 1 875-ը՝ տանը: Նրանց փոխանցմամբ, բուժման փուլում գտնվող պացիենտներից 32-ի վիճակը ծայրահեղ ծանր է: