Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք, ապաքինվել է 125 պացիենտ

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, շրջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք, ապաքինվել է 125 պացիենտ: Ապաքինվածների թիվը կազմում է 32 339:

Բացի այդ, նրանց փոխանցմամբ, բուժման փուլում գտնվող պացիենտներից 13-ի վիճակը ծայրահեղ ծանր է և միացված են արհեստական շնչառության սարքին: Կլինիկայում բուժում է ստանում 350 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 269-ը, առցանց-կլինիկայում՝ 869-ը:

Հունվարի 7-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 612 նոր դեպք, ապաքինվել է 419 մարդ: