Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք, ապաքինվել է 38 պացիենտ: Մինչ օրս, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 36 504:
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, կլինիկայից դուրս է գրվել 116 պացիենտ: Շրջանում հինգ վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է: Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:
Աջարիայի կլինիկաներում բուժում է ստանում 323 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 137-ը, առցանց-կլինիկայում՝ 360-ը: