Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, ապաքինվել է 43 պացիենտ
Աջարիայի առողջապահության նախարարությունը պաշտոնական տվյալներ է հրապարակում շրջանում համաճարակային իրավիճակի մասին:
Գերատեսչության փոխանցմամբ, Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, ապաքինվել է 43 պացիենտ:
Մինչ օրս շրջանի մասշտաբով ապաքինվել է 35 354 պացիենտ:
Կլինիկայից դուրս է գրվել 11 պացիենտ:
Ծայրահեղ ծանր վիճակում արհեստական շնչառական սարքին է միացված 5 պացիենտ:
Աջարիայի կլինիկաներում բուժում է ստանում 147 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 104-ը, առցանց կլինիկայում՝ 199-ը:
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք, ապաքինվել է 331 պացիենտ: