Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք
Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք

Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, ապաքինվել է 17 պացիենտ:

Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 35 843:

Նրանց փոխանցմամբ, կլինիկայից դուրս է գրվել 6 պացիենտ: Բուժման փուլում գտնվող պացիենտներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Բացի այդ, Աջարիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն, կլինիկայում բուժում է ստանում 96 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 25, առցանց-կլինիկայում՝ 53: