Աջարիայում ուսանողների աջակցության բյուջեն ավելացել է 400 հազար լարիով
Աջարիայում ուսանողների աջակցության բյուջեն ավելացել է 400 հազար լարիով

Աջարիայում ուսանողների աջակցության բյուջեն ավելացել է 400 հազար լարիով:

Աջարիայի կառավարության նախագահն այսօր հանդիպում է ունեցել Ուսանողների աջակցության ծրագրով ֆինանսավորվող հաջողակ ուսանողների հետ։

Աջարիայի կառավարության տվյալներով, 2021 թվականին Ուսանողների աջակցության ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է ավելի քան 1200 ուսանող։ Ծրագիրն իրականացվում է Աջարիայի մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ Աջարիայի կառավարության աջակցությամբ, և նպատակ ունի մեծացնել կրթության հասանելիությունը տարածաշրջանում։

2021-2022 թվականների գարնանային և աշնանային կիսամյակներում ուսումնառությունը ֆինանսավորվել է Աջարիայի տարածաշրջանում գրանցված բոլոր այն ուսանողների համար, որոնց հայտը համապատասխանում էր ծրագրով սահմանված պահանջներին։

2021 թվականին նախատեսվում էր 900 ուսանողի ֆինանսավորում, սակայն երկրում համաճարակային իրավիճակի պատճառով, Աջարիայի կառավարության որոշմամբ, 2021 թվականին ծրագրի բյուջեն ավելացել է մինչև 1 մլն 400 հազար լարի։ 2022 թվականի համար նախատեսված բյուջեն սահմանվել է 1 500 000 լարի։

2012 թվականից ի վեր ուսանողների աջակցության ծրագրի շրջանակներում ուսանողների ֆինանսավորման վրա ծախսվել է ավելի քան ութ միլիոն լարի: