Աջարիայում տեղի ունեցած սպանության գործով ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել
Աջարիայում տեղի ունեցած սպանության գործով ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել

ՆԳՆ Աջարիայի ոստիկանության բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ձերբակալել են 1990 թվականին ծնված Գ.Ֆ.-ին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով, հանցագործությունը պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկմամբ։

«Քննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 8-ին Քոբուլեթիի մունիցիպալիտետի Լեղվա գյուղում, կենցաղային թեմայի շուրջ առկա կոնֆլիկտի հիմքով, հարեւանը՝ 1960 թվականին ծնված Թ.Ք.-ն որսորդական հրացանի կրակոցով սպանել է նրան ու թաքնվել դեպքի վայրից։ Ոստիկանությունը ձերբակալել է Գ.Ֆ.-ին:

Իրավապահները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը՝ որսորդական հրացանը։ Դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունն անցկացվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով»,- հայտնել են գերատեսչությունում: