Աջարիայի շրջանում սողանքի հետեւանքով երկու մարդ է զոհվել:
Սողանքը Խուլոյի և Քեդիի մունիցիպալիտետներում երկու մարդու մահվան պատճառ է դարձել։
Ինչպես հայտնում է Առաջին ալիքի լրագրողը, Խուլոյի Զեդի Թխիլվանա գյուղում ձնահյուսն ու սողանքը քշել են տուն, դեպքի պահին տանը երկու մարդ է եղել։ Ձնահյուսից փրկվել է տանը գտնվող տղամարդը, իսկ մինչև 60 տարեկան մի կին մահացել է։ Ըստ տեղեկությունների՝ կնոջ մարմինն արդեն հայտնաբերվել է։