ՆԳ նախարարության Աջարիայի ոստիկանության բաժնի ծառայողները, թեժ հետախուզման օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, 1992 թվականին ծնված, նախկինում դատված Լ.Ի.-ին ձերբակալել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ այս տարվա օգոստոսի 13-ին Քոբուլեթիում, փոխադարձ վիճաբանության հիման վրա, մեղադրյալը սառը զենքով վիրավորել է 2001 թվականին ծնված Ռ.Լ.-ին ու թաքնվել դեպքի վայրից։ Վիրավոր երիտասարդն ավելի ուշ մահացել է բուժհաստատությունում։
Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Լ.Ի.-ին ձերբակալվել է դեպքից մի քանի ժամ անց։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով։