Աջարիայում կորոնավիրուսից մահացած բոլոր 4 պացիենտները բուժում էին ստանում Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում
Կորոնավիրուսից մահվան 6 դեպքերից 4-ն արձանագրվել է Աջարիայում:
Աջարիայում զոհերի թվում է երեք կին և մեկ տղամարդ: Նրանցից 4-ը բուժում էր ստանում Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում:
Կորոնավիրուսի 22 նոր դեպք է արձանագրվել շրջանում, ապաքինվել է 199 անձ:
Այս պահի դրությամբ կլինիկաներում բուժումը շարունակում է 535 վարակակիր, այդ թվում 45-ը՝ վերակենդանացման բաժնում, ազատ մահճակալների թիվը կազմում է 102:
Կովիդ-հյուրանոցներում մնում է 895 անձ, բնակարանային բուժում է ստանում ավելի քան 800 պացիենտ: