Աջարիայի առողջապահության նախարարության տվյալներով, այսօր կորոնավիրուսից ապաքինվել է 34 պացիենտ, արձանագրվել է վարակման 23 նոր դեպք:
Նախարարության տվյալներով, ծայրահեղ ծանր վիճակում է 6 պացիենտ:
Ընդհանուր, շրջանի կլինիկաներում բուժում է ստանում 174 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 114, առցանց կլինիկայում՝ 193:
Աջարիայում մինչ օրս ապաքինվել է 34 825 պացիենտ: