Աջարիայում կորոնավիրուսից ապաքինվել է 15 պացիենտ
Աջարիայում կորոնավիրուսից ապաքինվել է 15 պացիենտ

Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է Աջարիայի առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության փոխանցմամբ, ապաքինվել է 15 պացիենտ, մինչ օրս ապաքինվել է 35 876 պացիենտ:

Բացի այդ, կլինիկայից դուրս է գրվել 8 պացիենտ, ծայրահեղ ծանր վիճակում արհեստական շնչառության սարքին է միացված երեք պացիենտ:

Կլինիկայում բուժում է ստանում 100 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 35-ը, առցանց կլինիկայում՝ 94-ը: