Աջարիայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը գերազանցում է վարակման նոր դեպքերի թվին
Աջարիայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը գերազանցում է վարակման նոր դեպքերի թվին

Վարակման 189 նոր դեպք, ապաքինվել է 207 մարդ և մահացել՝ 4-ը, այսպիսի վիճակագրություն է Աջարիայում: Աջարիայում այսօր նվազել է վարակակիրների թիվը, իսկ ապաքինվածների թիվը նոր դեպքերից ավել է:

Աջարիայի հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, շրջանում վարակված է ավելի քան 2200 վարակակիր: Կովիդ-կլինիկաներում գտնվում է 550 վարակակիր, նրանիցի 51-ը վերակենդանացման բաժնում է: Կլինիկայում գտնվող պացիենտներից 16-ը երեխա է և 26-ը՝ հղի: Կա ավելի քան 60 ազատ մահճակալ:

Կովիդ-հյուրանոցներում գտնվող 770 անձանցից 70-ն անչափահաս է: Բնակարանային բուժում է ստանում 900 վարակակիր: