Աջարիայում կորոնավարակակիր 101 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է և միացված են արհեստական շնչառության սարքին:
Այս մասին տեղեկություն է տարածում Աջարիայի առողջապահության նախարարությունը:
Նրանց փոխանցմամբ, Աջարիայի շրջանի կովիդ-կլինիկաներում և հյուրանոցներում բուժում է ստանում ավելի քան 2800 անձ, մի քանի հազարը մնում է տանը, բժիշկների հսկողության տակ:
Բաթումի հանրապետական հիվանդանոցում 45 պացիենտ վերակենդանացման բաժնում է:
«Այսօր առավոտյան ունենք 212 պացիենտ: Այստեղից 45-ը վերակենդանացման բաժնում է: Նրանցից 15-ը միացված է արհեստական շնչառության սարքին: 23-ն ստանում է թթվածին: Բաժնում պացիենտների վիճակը միջին ծանրության է: Նրանք վերահսկողության տակ են և ստանում են բուժում:
Երեկ դուրս է գրվել 27 պացիենտ: Այժմ ընթանում է շրջայց և դուրս կգրվի ավելի քան 20 պացիենտ և կտեղափոխվի կարանտինային գոտի»,- հայտարարել է կլինիկայի մենեջեր Կիկաբիձեն:
Այսօր Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 448 դեպք: