Այսօր Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք, ապաքինվել է 87 պացիենտ:
Այս մասին տեղեկություն է տարածում Աջարիայի առողջապահության նախարարությունը:
Նրանց փոխանցմամբ, 51 ապաքինված արդեն դուրս է գրվել կլինիկայից:
Աջարիայի շրջանում ծայրահեղ ծանր է 10 վարակակիր պացիենտի վիճակը: Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:
Շրջանի կլինիկաներում այս պահի դրությամբ բուժում է ստանում 323 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 315, առցանց-կլինիկայում՝ 592-ը: