Աջարիայում կարմրուկի տարածման դեպքերը հնարավոր է գերազանցեն վերջին 10 տարվա տվյալները
Աջարիայում վերջին տվյալներով, գրանցվել է կարմրուկի 182 դեպք: Վերջին 10 տարվա ընթացքում, ամենաշատը, 196 դեպք էր գրանցվել 2013 թվականին, սակայն Աջարիայի հանրային առողջապահության կենտրոնում ենթադրում են, որ այս տարվա տվյալները չեն գերազանցի այդ թիվը:
«Դեպքի 20 տոկոսը մինչև մեկ տարեկան երեխաներ են, իսկ 50 տոկոսը՝ 16 տարեկանից բարձր բնակչությունը: Բժշկական հաստատություններ ավելացել է դիմելիությունը և մենք խնդրում ենք ծնողներին, լինել առավել ուշադիր»,- հայտարարել է Առաջին ալիքի հետ զրույցում Աջարիայի հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Նինո Նիժարաձեն: