Աջարիայում երեք բնակելի տուն է այրվել
Աջարիայում երեք բնակելի տուն է այրվել

Աջարիայի Շուախևի ավանում երեք բնակելի տուն է այրվել: Հրդեհը տարածվել է նաև չորրորդ տան վրա:

Տեղում մոբիլիզացված էր չորս հրշեջ ջոկատ: Չորրորդ տունը հաջողվել է փրկել, այս պահի դրությամբ, հրդեհը մեկուսացված է:

Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն ավելի քան 14 մարդ մնացել է անօթևան:

Շուախևին նույն իրավիճակում էր հայտնվել նաև երեք օր առաջ, երբ միաժամանակ այրվել էր երեք տուն:

Շուախևիի քաղաքապետարանը տուժած ընտանիքներին 15 հազար լարիի (5220 դոլլար) օգնություն կցուցաբերի: