Աջարիայի Քեդա ավանում ավտովթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ,- այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:
Ինչպես հայտարարել են Բաթումիի շտապ օգնության ծառայությունում, դեպքը տեղի է ունեցել Գինու տան մոտ:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, միմյանց են բախվել բեռնատար և թեթև մարդատար մեքենաները:
Տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 276-րդ հոդվածի 5-րդ մասով, որը նկատի ունի տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագորման կանոնի խախտում: