Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք, ապաքինվել է 22 պացիենտ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 35 658:
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, կլինիկայից դուրս է գրվել 5 պացիենտ:
Բացի այդ, գերատեսչության փոխանցմամբ, բուժման փուլում գտնվող պացիենտներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Առողջապահության նախարարության տվյալներով, կլինիկայում բուժում է ստանում 119, կովիդ-հյուրանոցում՝ 33, առցանց-կլինիկայում՝ 74 պացիենտ: