Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 85 նոր դեպք, ապաքինվել է 107 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 85 նոր դեպք, ապաքինվել է 107 պացիենտ, մահացել՝ մեկ պացիենտ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 37 038:
Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կլինիկայից դուրս է գրվել 60 ապաքինված պացիենտ:
Շրջանում 5 վարակակիր պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նախարարության տվյալներով, կլինիկաներում բուժում է ստանում 332 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 254-ը, առցանց-կլինիկայում՝ 593-ը: